Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են փակցված. Լապշին

Erusaghem
Այսօր Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են փակցված՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Ուզում եմ ընդգծել, որ շատ դեպքերում պաստառները տեղադրում են ոչ թե հայերը, այլ Հայաստանին համակրող հրեաները: Իսրայելական սոցիալական ցանցերի շատ խմբերում մարդիկ դիմում են և հարցնում, թե որտեղից գնեն հայկական դրոշ, որպեսզի կախեն իրենց պատշգամբներից:
Կրկնում եմ՝ սա ոչ թե հայերն են գրում, այլ հրեա իսրայելցիները: Սա պատասխանն է այն կարծիքի, թե իբր բոլոր իսրայելացիները դեմ են Հայաստանին և օգնում են թուրքերին և Ալիևին»: Գրառման վերջում բլոգերը հավելել է՝  Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ հսկայական ճնշման տակ է՝ դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=350331036205732&id=100036865157039

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…