Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը.Իսրայելում ՀՀ դեսպան

Kkangnecni

Իսրայելը հնարավոր է երկու-երեք օրից Ադրբեջանին զենք չմատակարարի: Factor.am-ի հետ զրույցում նման պդնում արեց Իսրայելում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը: Վերջինս նշեց՝ Իսրայելի կառավարության մակարդակով նման խոստումներ են տրվել: 

 

«Ես կարծում եմ, որ այս իրավիճակում Իսրայելը կկանգնացնի Ադրբեջանին զենք մատակարարելը: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հետ ենք համագործակցում, նախագահականում որոշակի մարդիկ կան, կան մարդիկ, որոնք ազդեցություն ունեն: Երկու-երեք օրից ոնց որ զենքի մատակարարումը կանգնացնելու ճանապարհին են: Պաշտոնական մակարդակներով ինձ բանավոր խոստում է տրվել: Դա հեշտ բան չի, փորձում ենք ազդել, բոլոր կանալները օգտագործում ենք, որ ազդենք. այստեղի համայնքը, լրատվամիջոցները, հրեա ընկերները, բոլորն աշխատում են: Կարծում եմ, որ երկու-երեք օրում գուցե ստացվի»,- ասաց նա:

 

 Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ խորհրդակցությունների համար դեսպանը հետ է կանչվում Հայաստան, ԱԳՆ-ն նշել էր, թե պաշտոնական Երեւանի համար անընդունելի է Իսրայելի՝ Ադրբեջանին զենք մատակարարելու գործելաոճը: Դեսպանից հետաքրքրվեցինք, թե ինչ պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ ԱԳՆ-ին խորհրդակցության ժամանակ: 

«Մենք դժգոհություններ ունենք, որ  զենք են ուղարկում, փորձում ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք: Տարբեր ճանապարհներով փորձում ենք ազդել, որպեսզի նրանք զենք չմատակարարեն՝ գոնե այս պատերազմական իրավիճակում: Հասկանում ենք, որ սա 2015 թվականի պայմանագրերով է մատակարարվում, բայց պատերազմական իրավիճակում խնդրում ենք, որ չուղարկեն, այժմ այդ բանակցություններն են գնում»,- ասաց նա:

 

Ադրբեջանը Իսրայելից միլիոնավոր դոլարների զենք-զինամթերք է գնել: 2017 թվականին Ադրբեջանի ու Իսրայելի ռազմական համագործակցության արդյունքում Բաքուն ձեռք է բերել Skystriker և Hermes 900 հարվածային ու հետախուզական անօդաչու թռչող սարքեր: Հրեական առաջատար Jerusalem Post-ը 2017-ին հայտնել էր, որ Skystriker հարվածային անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման գործարքի արժեքը 137 միլիոն դոլար է եղել:  Իսկ ահա ACT պաշտպանության և անվտանգության խնդիրներով զբաղվող անկախ ռուսական գիտահետազոտական կազմակերպությությունը  2018 թվականի մայիսի 1-ին հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն Ադրբեջանը Իսրայելից  գնել է 15 Hermes 900 ԱԹՍ: Որպես մեկ հատի միջին գին նշվում է 30 միլիոն դոլարը:  

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…