Թուրքիայի ԱԳ նախարարը ժամանել է Բաքու

Turqia

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ժամանել է Բաքու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նա այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ում:

Արդեն 10 օր է շարունակվում է Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան: Սեպտեմբերի 27-ից սկսած սադրիչ գործողությունների առաջին իսկ օրվանից Հայաստանը բարձրաձայնել է իրավիճակի սրացման գործում Թուրքիայի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից Սիրիայից Ադրբեջան Արցախի դեմ  ահաբեկիչներ ուղղորդելու մասին: Աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ իրենց մտահոգությունը հայտնեցին ղարաբաղյան կոնֆլիկտում երրորդ երկրի՝ Թուրքիայի ներգրավվածության, ահաբեկիչների ուղղորդելու առնչությամբ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններին Թուրքիայից սիրիական իսլամիստների մասնակցության մասին: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:  Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Այս ամենի համատեքստում ուշադրության կենտրոնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցը Բաքու:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը: Հաստատված է նաև միջազգայնորեն արգելված կասետային ռումբերի կիրառման փաստը: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…