Ի՞նչ անել, եթե մարզերից կենտրոնական հավաքակայան եք ուղևորվում և ունեք տեղափոխման խնդիր․ ՏԿԵՆ-ը պարզաբանում է

Teghapokhum

ՏԿԵՆ-ը հայտարարություն է տարածել, որում ներկայացվում է, թե ինչպես կարող են  վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները զինվորագրվեն Արցախյան ճակատ մեկնելու համար: Ըստ այդմ՝ 

Վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված քաղաքացիները հավաքվում են իրենց մարզերի զինկոմիսարիատների մոտ։

Իրենց մեքենայով աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն ունեցող քաղաքացիները նույնպես հավաքվում են մարզային զինկոմիսարիատի մոտ:

Եթե պահպանել եք զինվորական համազգեստը, կարող եք միանգամից ներկայանալ զինվորական հագուստով:

Մարզպետարանի պատասխանատուի աջակցությամբ կազմակերպվում է զինվորագրվող քաղաքացիների տեղափոխումը Երևանի կենտրոնական հավաքակայան:

Գործընթացը կլինի շուրջօրյա, կհամակարգվի մարզպետարանի, համայնքապետարանի կողմից:

Պատասխանատուի կոնտակտային տվյալներ՝

Արագածոտն — Հարություն Գուլյան, հեռ․՝ (093)  59 55 13

Արարատ — Արմենակ Բաղիրյան, հեռ․՝ (077) 86 43 07

Արմավիր — Սրապիոն Մարտիրոսյան, հեռ․՝( 095)  09 98 89

Գեղարքունիք — Տիգրան Հակոբյան, հեռ․՝ (093) 70 03 01

Լոռի — Անդրեյ Ղուկասյան, հեռ․՝ (093) 22 58 56

Կոտայք — Արտավազդ Բարսեղյան, հեռ․՝ (095) 44 38 44

Շիրակ — Մուշեղ Մարգարյան, հեռ․՝ (094) 12 04 84

Սյունիք — Էդգար Մարտիրոսյան, հեռ․՝  (094) 34 68 34

Վայոց ձոր — Վանիկ Խուդավերդյան, հեռ․՝ (093) 80 22 36

Տավուշ — Արման Գևորգյան, հեռ․՝  (094) 50 50 02

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story