Հարց․ -Բա ասում են «Իսկանդերի» բանալիների կեսը ռուսների մոտ է։ Razm info

Iskander
Մեզ ուղղված ամենատարածված հարցերի թվում են «Իսկանդերի» վերաբերյալ հարցերը։
Հարց․ -Ինչո՞ւ «Իսկանդերով» չեն խփում։
Մենք չենք կարող ստույգ իմանալ, որովհետև դա երկրի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության որոշելիքն է։ Բայց ընդհանուր դեպքում նման հզոր և սահմանափակ քանակով զենք կիրառելու համար պիտի այնպիսի ժամանակ և թիրախ ընտրվի, որ հասցված վնասը լինի հնարավոր առավելագույնը։
Հարց․ -Դա ճի՞շտ է, որ ռուսները չեն թողնում։
Ոչ։ Հրթիռների արձակման կայանները մեր ձեռքում են, հրթիռները մեր ձեռքում են, անձնակազմերը մերն են։ Չթողնելու հնարավորությունը ոչ ոք չունի։
Հարց․ -Բա ասում են «Իսկանդերի» բանալիների կեսը ռուսների մոտ է։
Այսպիսի հարց հավանաբար հոլիվուդյան ֆիլմերի ազդեցության տակ է առաջացել։ Իրականում նման բան պարզապես չկա։ «Իսկանդերը» բնակարան չի, որի երկու կողպեքների տարբեր բանալիները տարբեր մարդկանց մոտ լինեն։

https://www.facebook.com/razm.info/posts/3176287455814898?__cft__[0]=AZWiTO1RzoRUxbCw9YZSW7qCTnPKMqJKZUWLY_t4uGZJGn4sUpchvfEMiLPOAGbRB3w7am6OS5zMjgJYksOqAu7CI2zWVtCLD-fdf7lFniOtuuKd3ryF-xvAMt3uHAtfD87i8tZdVXD7DA699iETDtI1fKjvuploHRKQ3am5-ZZLxDMtMGHrYF1pY5hCi81lS37QrnGUV7gZIPNDH6bmO-4h&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…