Ավելի քան 1000 մարդ էր հավաքվել Վալենսիայում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի

Valensiayi hayery
 Ավելի քան 1000 մարդ էր հավաքվել Վալենսիայում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի։ Հայ ազգաբնակչությանն իրենց աջակցությունը հայտնեցին նաև բազմաթիվ իսպանացիներ, քրդեր և այլ ազգի ներկայացուցիչներ։
Ցույցի կարգախոսներն էին՝ “ստոպ Ադրբեջան”, “ստոպ Թուրքիա”, “Ալիև՝ ահաբեկիչ”, “Էրդողան՝ ցեղասպան”, “Արցախը Հայաստան է և վերջ” և այլն։
Ցույցը սկսվեց Վալենսիայի խորհրդարանի առջևից, որտեղ, մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակը հարգելուց հետո, բացման խոսքով հանդես եկավ Արարատ Հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանը՝ կոչ անելով Վալենսիայի և Իսպանիայի կառավարություններին, ինչպես նաև՝ միջազգային հանրությանը, հասցեական դատապարտումներով հանդես գալ՝ ընդդեմ թուրք_ադրբեջանական ագրեսիայի։
Այնուհետև Գոռ և Նունե Սահակյանները կարդացին ագրեսիան դատապարտող հայտարարագիրը, որը նախօրեին Սարգիս Բրսոյանն ու Քրիստինե Խաչատրյանը հանձնել էին Վալենսիայի խորհրդարանին։
Վալենսիայի մարզային խորհրդարանից ցույցն անցավ քաղաքի գլխավոր փողոցներով՝ հասնելով մինչև Թուրքիայի պատվո հյուպատոսարան։ Այստեղ ընթերցվեց Արցախի գոյամարտի ողջ իրական պատմությունը և կոչ արվեց իսպանական լրատվամիջոցներին՝ չհրապարակել Ադրբեջանից և Թուրքիայից եկող ապատեղեկատվությունը և միմիայն ապավինել հստակ տեղեկատվությանը։ Վալենսահայությունը, ինչպես նաև՝ այլ իսպանական քաղաքների հայեր ավելի քան 25.000 եվրո են հավաքագրել, որի մի մասն արդեն ուղարկվել է Հայաստան Համահայկական հիմնադրամին, մյուս մասն էլ կուղարկվի եկող շաբաթ։
Հանգանակությունները շարունակվում են։ Նաև հավաքվել է մեծ քանակությամբ դեղորայք, հագուստ, հիգիենայի պարագաներ, որոնք Արցախ կուղարկեն մոտ օրերս։
iravunk.com

https://www.facebook.com/ararat.ghukasyan/posts/10214867933171853?__cft__[0]=AZVu-WN-ynPkJ6VgvTnjWSPDGMUKnkZnS-kvN_HelvFtHVLItSjCJc3EMpWrdl1BTYQbPSb92Mu-Kyq1Ulty1n23EKxS2gRYB6NgQorv_EG1CkFrR7nSAA2g8X-z9_TFqvcKP2UUG1AOqgJUXfj7PnM6&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…