Իսրայելցի գիտնականները պահանջում են զենք չվաճառել Բաքվին

Tuqer

Իսրայելցի գիտնականները նամակ են հղել Իսրայելի կառավարությանը, որում պահանջում են դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:

Կովկասագետները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ, ընդգծել, որ վերլուծությունները փաստում են, որ հարձակվողն Ադրբեջանն է, և Ադրբեջանի ագրեսիային աջակցում են Թուրքիան և տարածաշրջանից բերված վարձկանները:

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանը ռմբակոծում է Արցախի քաղաքացիական բնակավայրերը, և դա պետք է անհապաղ դատապարվի: Արցախի և Հայաստանի արձագանքը բացառապես խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով է և պետք է վայելի ազգերի ինքնոորշման սկզբունքը հարգող ցանկացած պետության աջակցությունը,- նշում են գիտնականները:

Իսրայելցի մտավորականներն ադրբեջանական ագրեսիան անհապաղ կասեցնելու կոչ են արել: Ցեղասպանություն ապրած հրեաների զենքի վաճառքն Ադրբեջանին պետք է պարզաբանվի:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…