Ադրբեջանում հակաիշխանական բողոք է հասունանում․ ոստիկանության բաժանմունքներ մեծաթիվ տեխնիկական միջոցներ են տարվում

boxoq

Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած են հասարակության ներսում առկա տրամադրություններից։ FreeAzerbaijan.org-ը հայտնում է, որ իշխանություններն արդեն սկսել են պատրաստվել հնարավոր ցույցերին, մասնավորապես՝ Ոստիկանության ստորաբաժանումներն ու ներքին զորքերը աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Ոստիկանության բաժանմունքներ են տարվել մեծ քանակությամբ տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ ջրցան մեքենաներ, ականանետեր, արցունքաբեր գազ, ռետինե կամ պլաստմասե փամփուշտներ և այլն։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հասարակության շրջանում ավելանում են հարցերը, որոնք այդպես էլ պատասխան չեն ստանում։ Մարդկանց հատկապես հուզում է այն, որ  զոհված ու վիրավոր ադրբեջանցի զինծառայողների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում նաև բողոքի կոչեր են հնչում։ Գյանջա, Տերտեր, Բարդա, Գերամբո և այլ շրջաններից մարդկանց մեծ հոսք կա դեպի Բաքու, ինչը մտահոգում է իշխանություններին։ Նախօրեին էլ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսանյութ էր տարածվել Խըրդալան քաղաքից (Ապշերոնի շրջան), որում երևում է մարդկանց ու մեքենաների մեծ կուտակում։ Ոստիկանության աշխատակիցները, սակայն, հասցրել են փակել ճանապարհը, որպեսզի մարդիկ չհասնեն Բաքու։ Բացի այդ՝ Twitter սոցիալական ցանցի ադրբեջանական տիրությում նախօրեից ակտիվորեն տարածվում է՝ «գլխավոր հրամանատար, մեզ  պատասխան տուր» հեշթեգը։ Դատելով հրապարակումներից՝ ադրբեջանական հասարակությունում բավական լարված տրամադրություններ են, որոնք անկանխատեսելի հետևանքներ կարող են ունենալ նախագահ Իլհամ Ալիևի համար։

Էմմա Չոբանյան

© factor.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…