Իսրայելական կազմակերպությունը դատական ​​հայց է ներկայացրել՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը. Լապշին

dati en tvel

Իսրայելական «Lev Yehudi» (հրեական սիրտ) կազմակերպությունը երեկ դատական ​​հայց է ներկայացրել Իսրայելի Գերագույն դատարան ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել Ադրբեջանին զենքի մատակարարումը:

Իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյբուքում գրառմամբ հատնում է, որ Իսրայելի բոլոր առաջատար լրատվամիջոցները գրում են այս մասին:

Դատական ​​գործը հարուցվել է Պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ ՊՆ արտաքին կապերի վարչության պետ Ռեյչել Հենի դեմ:
Հայցը հիմնավորված է նրանով, որ այսօր Ադրբեջանը վերածվել է ահաբեկիչների բազայի, որոնք գալիս են Սիրիայից, Իրաքից, Աֆղանստանից: Եվ այն փաստը, որ այսօր Ղարաբաղում տեղի է ունենում հայ բնակչության ցեղասպանություն, և Իսրայելն անուղղակիորեն կապված է դրա հետ:

https://www.facebook.com/lapshin/posts/10208115769810035

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story