Մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը. Ալեն Սիմոնյան

Alen Nikol

 Վարչապետը դռնփակ հանդիպումներ է ունեցել ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների, դեսպանների հետ, ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

Նա հայտնեց, որ մոտ ապագայում վարչապետը կդիմի հանրությանը և տեղեկություն կտրամադրի ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նա չմանրամասնեց՝ դա կլինի ուղերձի՞, թե՞ այլ ձևաչափով: «Մենք ասել ենք, որ բաց ենք լինելու հասարակության հետ, ներկայացնելու ենք ամբողջ ինֆորմացիան, քանի որ ֆեյքը շատ է, թուրքն ակտիվ աշխատում է համացանցում, և մեր հանրությունը պետք է ճշգրիտ տեղեկություններ ստանա»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը: 

Նա վստահեցրեց, որ այսօր ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում, և իրավիճակի սթափ գնահատումը, փոխըմբռնումն առկա են բոլոր գործընկերների, այդ թվում՝ ՌԴ-ի հետ:

Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչման հարցին՝ Ա.Սիմոնյանն ասաց, որ պետք է նախ հասկանալ դրա նպատակահարմարությունը, տեխնիկապես իրագործումը և հետևանքները: «Բոլորիս համար դա կարևոր հարց է, և այն մենք բարձրացնում ենք բոլոր մակարդակներում, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը ճանաչի Արցախի անկախությունը»,- նշեց նա: 

Սիմոնյանն ընդգծեց, որ այս փուլում առաջնահերթ է կանգնեցնել լայնամասշտաբ հարձակումը և անցնել մնացած կետերի իրագործմանը: 

ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ պաշտոնական մակարդակում խաղաղապահների հարց չի քննարկվել:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…