Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու. Աննա Հակոբյան

Djokhqi mejov
 Երբ ամեն զանգից վեր ես թռչում, սրտիդ աշխատանքն արագանում է, ծնկներդ ծալվում են, աչքերիդ առաջ մթնում է, ուսերիդ ծանրությունից ողնաշարդ չես կարողանում ուղիղ պահել, ուզում ես ավելի շուտ հողի տակ անցնել, բայց հանկարծ այդ զանգը քեզ քո զինվոր որդու մասին վատ լուր չբերի կամ ասում ես՝ Աստված իմ գոնե վիրավորված լինի։
Նույն պահին մտածում ես մյուս ձագերի մասին, որոնց ոչ թե անձամբ դու ես կաթ տվել, փայափայել ու մեծացրել, այլ քո նման մեկը։
Մենք՝ բոլոր հայ մայրերս քիչ քիչ մահանում ենք մեր ամեն մի հերոս զինվորի, բայց մեր սրտում՝ մեր «ձագի, գառնուկի» հետ միասին։
Որդի կորցրած մայրը մահանում է իր բալի հետ միասին, պարզապես դա ֆիզիկապես արձանագրվում է ինչ-որ մի օր, ինչ-որ մի պահի։
Մեզ՝ մայրերիս համար սա դժոխք է։
Բայց մենք ո՛չ հայրենիք եւ ո՛չ էլ արժանապատվություն չունե՛նք թշնամիներին տալու։
Հայ ժողովուրդը այլեւ երբե՛ք չի ցեղասպանվելու։
Հայ մայրը անցնելու է դժոխքի միջով, բայց իր որդուն անարժանապատիվ նահանջի չի՛ դրդելու։

https://www.facebook.com/wifeofarmenianPM/posts/804615436997681?__cft__[0]=AZVnxG6yFEyFQxagK4FOfeLgUB4P6DSAPARSCpFuMNTYgXcoDaqKNyMjwS1ncPDlOqFlnQLewuqJAKE7_63rk5Kgw1qZo6R4EfyFitXQv5WG5TLjfNkb6zZcFinNDveBlQ8FXrbiY1PylLBaYfSyL0Pjn_xKLlal9UtTnfibnqztSBN0dIn-N5nYohBUraiRFustbyrbyeaitpltqE7HVl6Q&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…