Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է հայցը՝ ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելուն

Merjel e

 Իսրայելի Գերագույն դատարանը մերժել է Ադրբեջանին զենքի վաճառքն արգելելու մասին հայցը՝ հարցը լսելու համար ոչ բավարար ապացույցներ ներկայացնելու պատճառաբանությամբ, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Պարբերականը մեջբերել է իրավապաշտպան Իտայ Մաքի խոսքերը, ով ասում է, որ կոչ է արել Իսրայելին դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին ՝ որպես բարոյական խնդիր, բայց դրանք բավարար ապացույցներ չեն եղել միջնորդություն ներկայացնելու համար:

Հայցը ներկայացրել է ակտիվիստ Էլի Ջոզեֆը։ Վերջինս խնդրի կապակցությամբ հացադուլ է հայտարարել:

Ջոզեֆը ներկայացրել է մամուլում տեղ գտած հրապարակումներն այն մասին, որ Ադրբեջանի զենքի 60% -ը գալիս է Իսրայելից, ինչպես նաև վկայություններ, որ հնարավոր է հակամարտության ներկայիս սրացումից մի քանի օր առաջ զենք է տեղափոխվել Ադրբեջան:

Նա նաև ներկայացրել է Amnesty International- ի զեկույցը, որը հաստատում է որ Ադրբեջանը իսրայելական անօդաչու սարքեր է օգտագործում հայերին սպանելու համար:

Նախօրեին մի խումբ իսրայելացի գիտնականներ բաց նամակ են հղել Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների վերաբերյալ, որով կոչ են արել Իսրայելի կառավարությանն անհապաղ դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին` մինչև կառավարության և Կնեսետի կողմից այս հարցի քննարկումը:

 

armradio.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…