Կարո՞ղ է արդյոք ներկա իրավիճակն այնպիսի զարգացումներ ունենալ, որը հիմք դառնա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների.

Azer

«Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է և լարված։ Ադրբեջանի իշխանությունը ծայրաստիճան անհանգստացած է բնակչության շրջանում օրեցօր աճող հակակառավարական տրամադրություններից: Կարո՞ղ է արդյոք ներկա իրավիճակն այնպիսի զարգացումներ ունենալ, որը հիմք դառնա Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցության վերջնականորեն արթնացմանը։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ասաց, որ պատերազմը սկսելուց առաջ Ադրբեջանը մեծ աշխատանք տարավ ընդհանուր դաշտը մաքրելու ուղղությամբ և այդ իմաստով իշխանությանը հաջողվեց ազատվել այն անհատներից, որոնք կարող էին ազդեցություն ունենալ հետագա զարգացումների վրա։

«Դա չի նշանակում, սակայն, որ չկա շարժում, դժգոհություններ չկան, մանավանդ թալիշաբնակ և լեզգիաբնակ շրջաններում։ Թեկուզ փոքրաքանակ մասնակցությամբ, բայց բազմաթիվ ցույցեր են տեղի ունենում, հատկապես զինկոմիսարիատների առջև»,- ասաց Ասատրյանը։

Նրա գնահատմամբ՝ ահաբեկիչներն ավելի շատ վնաս տվեցին Ադրբեջանին, քան օգուտ՝ թե՛ ռազմական գործողությունների ժամանակ, թե՛ այլ առումներով։ Այս պատերազմի արդյունքում հօդս ցնդեց նաև թուրքական բանակի հզորության մասին առասպելը։ Թուրքական հատուկ միավորումը, որ մտել էր Հադրութ, այդպես էլ չկարողացավ կատարել իր առջև դրված առաջադրանքը։ Փշուր-փշուր եղավ նաև ջիհադիստների անվեհեր կեցվածքի մասին առասպելը, տեսանյութ կա, որտեղ վերջիններս լացում են մահվան վախից»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…