Լավրովն անհրաժեշտ է համարում ռուս դիտորդների առկայությունը ԼՂ գոտում հրադադարի պահպանման համար

Lavrov

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի պահպանման նպատակով պետք է լինեն ռուս ռազմական դիտորդներ, սակայն վերջին խոսքը պետք է ասեն հակամարտության կողմերը:  Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին ուղիղ եթերում ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:  

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման համաձայնությունից հետո ռազմական գործիչներն արդեն «գետնի վրա» պետք է որոշեն, ինչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ դրա համար, ով պետք է օբյեկտիվորեն հսկի՝ ինչպես են կողմերը հետևում հրադադարի ռեժիմին:  Նա այդ հարցում կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, իրենց պաշտոնակիցների հետ կապ է հաստատել Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Լավրովի գնահատմամբ՝ հոկտեմբերի 9-10 հրադադարի հաստատման նպատակով անցկացված քննարկումները եղել են ունիկալ, վճռական պահին իր ներդրումն ունեցել է ՌԴ նախագահը, որը զանգահարել է,իսկ Շոյգուն էլ միացել է բանակցություններին և նշել, որ հրադադարի հաստատումը բավարար չի լինի, եթե վերահսկողության մեխանիզմեր չլինեն:

Լավրովի համոզմամբ՝ ԼՂ-ում հնարավոր է հասնել քաղաքական լուծման, սակայն դրանք պետք է անպայման պահպանվեն նաև «գետնի վրա»:  

 

armenpress.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story