Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք երկու հերոսի. Ռոմանոս Պետրոսյանի գրառումը

Erku heros
 Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ այսօր վերջին հրաժեշտն են տվել երկու հերոսի՝ շիտակ, ուղղամիտ, խիզախ, հայրենասեր…
Վահագ եւ Վահագն…
Այսօր վերջին հրաժեշտը տվեցինք, բառի ամենաուղիղ իմաստով՝ այս երկու ՀԵՐՈՍՆԵՐԻՆ. դարձյալ բառի ամենաուղիղ իմաստներով՝ շիտակ, ուղղամիտ, խիզախ, հայրենասեր, քաջ, կորովի եւ անձնազոհ երկու եղբայրներիս… անվանակից եւ այսքան նմա՞ն։
Ձեր մասին բոլորին պատմելու եւ ձեր արածը բոլորին ներկայացնելու կարիքը բացարձակապես չկա՝ բոլորը ձեզ գիտեն, բոլորը ձեզ ճանաչում են, բոլորը ձեզ սիրում են, բոլորը ձեր սխրանքը գիտակցում են, սիրելիներս, բո-լո-րը…
Ննջե՛ք խաղաղությամբ. ձեր ուխտը ի կատար ենք ածելու, ձեր առաքելությունն ավարտին ենք հասցնելու, ձեր օրինակով սերունդներ ենք դաստիարակելու ՄԵԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ…
Ննջե՛ք խաղաղությամբ. ձեր հոգիներն իրավամբ վաստակել են Բարձրյալի ներկայությունը հավերժ վայելելու աստվածային պատիվն այլեւս…
Ննջե՛ք խաղաղությամբ. երանի՜ ձեզ, որ ձեր կյանքով ու սխրանքով Եռաբլուրում ամփոփվելու երանելի բախտին արժանացաք…
Ննջե՜ք խաղաղությամբ…
Հ.Գ. Վահագի հետ վերջին հանդիպումս բառացիորեն հինգ օր առաջ էր՝ վերադարձել էր կես օրով. առիթն օգտագործեցինք՝ խոսելու ամեն ինչից, ամենքից ու կոնկրետ անելիքից. կիսատ թողեցիր մեր անելիքները Վահագ ջան, հազար անելիք ունեինք հաղթանակից հետո, իմ ՀԵՐՈՍ եղբայր… կհանդիպե՛նք։

https://www.facebook.com/romanos.petrosyan/posts/3679895462029699?__cft__[0]=AZWaU4MyNxnp3XzYEHO6b4xXX0rc2USPAu9YyArZK7qf73okvlpCe7Nb6T0MVNmEfbcU8x1CkqciLDznsqdyCCgHmu52XKoh-euLSRTdO12wQkjPNaydoxeUAeZ681G_UeA&__tn__=%2CO%2CP-R

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…