Մի խումբ երիտասարդներ մաքրել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

Gjazanchecoc

«Զինվորի կողքին» կազմակերպության նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ հոկտեմբերի 15-ին փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:  Արցախի Հանրային հեռուստաընկերությունը պատրաստած ռեպորտաժում նշվում է, որ նախաձեռնությանն արձագանքել է Շուշիի շրջանի վարչակազմը:

«Առաջնագծում լսեցինք Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հրետակոծության լուրը և քանի դեռ այստեղ ենք, որոշեցինք շատ թե քիչ բարեկարգել մեր սրբությունը: Սրանով մենք փորձեցինք ուղերձ հղել մեր ժողովրդին, որ երբեք չհուսահատվեն, որովհետև եկեղեցին հրետակոծելով  թշնամու նպատակն է կոտրել մեր կամքը, բայց դա նրանց չհաջողվեց, որովհետև երեք արժեք ունենք, որը ոչ-ոք չի կարող մեզանից վերցնել՝ հավատքը, մեր միասնությունը  և ազատ ապրելու իրավունքը»,- ասել է նախաձեռնող երիտասարդներից մեկը:

 

 

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…