Պատերազմից ընկճված Ադրբեջանի քաղաքացիները պահանջում են Ալիևի հրաժարականը

Adrbejanum

Ինչպես հաղորդում է TolishMedia -ն ադրբեջանցի մայրերը հայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանցի մայրեր.

Մեր որդիներն այսօր զոհաբերում են իրենց կյանքը հանուն դիկտատուրայի և Ալիևի կոռուպցիոն կլանի պահպանման։ Այս օրերին մեր որդիները մահվան աչքերի մեջ են նայում , պայքարում են ոչնչի համար, ոչ թե մեր հողերը վերադարձնելու, այլ Ալիևի իշխանությունը պահպանելու համար։

Այժմ մենք ոտքի ենք ելել և պահանջում ենք, որ նրանք պատասխան տան մեզ, թե հանուն ինչի են  մեր որդիները զոհվում։Առաջին հերթին մենք պետք է միավորվենք ընդդեմ մեզ ճնշող կոռումպացված բռնապետական կլանի։

Որտե՞ղ են մեր նահատակների դիերը, ինչի՞ է հասել մեր երկիրն այս օրերի ընթացքում, ի՞նչ է ձեռք բերել։Այս հարցերին ոչ ոք չի պատասխանում։Ամեն ինչ սուտ է։Ինչ է ասում երկրի նախագահը։ Նա ասում է, որ մեր զոհերի թիվը պետական գաղտնիք է։ Նա թաքցնում է մեզանից, թե ում որդին է կենդանի, իսկ ով է զոհվել։

Մեր հարցերը չպետք է անպատասխան մնան։ Ալիևը մտածում է միայն այն մասին, թե ինչպես մեր որդիների կյանքի գնով պահպանի իր իշխանությունը։ Մենք չպետք է թույլ տանք մեր որդիներին զոհաբերել։ Մեր պարտքն է պահանջել Ալիևից, որ նա պատասխանի մեր հարցերին։ Լինենք միասնական։ Ոչինչ չպետք է մեզ խանգարի Ալիևների կլանը տապալելու համար։ Այն կլանը, որը զոհաբերում է մեր որդիների կյանքը և տանում է մեզ մահվան» ,- ասված է ադրբեջանցի մայրերի հայտարարության մեջ։

 

 

auroranews.am

Related Posts

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…

Դավթաշենում ջրի խողովակը վնասվել է եւ ջուրը բարձր ճնշմամբ լցվել նկուղ. 25 տոննա ջուր է հեռացվել

Օգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ…