Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի. wargonzo

handipel en

Արցախում նկարահանումներ իրականացնող լրագրողները պատահաբար հանդիպել են ադրբեջանական դիվերսիոն խմբի: Մեր գործընկեր, ռազմական լրագրող Քրիստինա Մելնիկովան այդ լրագրողների թվում է: Այս մասին հայտնում է wargonzo թելեգրամ-ալիքը:  Մելնիկովան իրավիճակը մեկնաբանել է wargonzo- ին տված բացառիկ հարցազրույցում. «Մենք գնացինք Ավետարանոց գյուղ (նախկին Չանախչի) ՝ խաղաղ բնակիչների հետ շփվելու համար: Վերջերս այնտեղ հրթիռներ են ընկել եւ որքան գիտեմ, խաղաղ բնակիչների թվում եղել են նաեւ վիրավորներ: Սակայն պարզվեց, որ գյուղում անհանգիստ է: Աշխարհազորի ներկայացուցիչները, որին ճանապարհին հանդիպեցինք, հայտնեցին, որ գյուղի տարածքում նկատվում է ադրբեջանական դիվերսիոն խմբի գործունեություն, որ նրանք անտառում շատ մոտ են մեզ, որ սպասվում է հրետանային հարձակում: Լրագրողներին խնդրել են թաքնվել, քանի որ իրավիճակն անկանխատեսելի է: Նրանք գնաց հարձակումը հետ մղելու, իսկ ուղեկցորդները դուրս բերեցին լրագրողներին, քանի որ ըստ նրանց ռիսկը լուրջ էր», — ասաց Քրիստինան Մելնիկովան:

 

Հիշեցնենք, որ wargonzo նախագծի հեղինակ վարող Սեմյոն Պեգովը պատերազմի առաջին իսկ օրերից լուսաբանել է ռազմական գործողությունները, սակայն ներկա պահին նա գտնվում է Մոսկվայում, բայց դա չի խանգարում լրատվամիջոցին  հետևել Արցախում տիրող իրավիճակին և ներկայնել տեղեկատվություն: 

 

 

auroranews.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…