Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը. Ալիևի հարցազրույցը Fox News-ին

fox

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական  գործակալությունը։

«Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծում չունի»,-հայտարարել  է Ալիևը։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…