Նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել.

Sahmanapah

ՀՀ նախագահի հրամանագրով Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ Վաղինակ Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար նշանակվել էր 2018թ. հունիսի 11-ին:

Վարչապետի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահը վարչապետի առաջարկությամբ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար է նշանակել Արման Մարալչյանին:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…