Բացահայտվել են լրտեսության և պետական դավաճանության դեպքեր. ԱԱԾ տնօրենի տեղակալ

AAC

ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն ասուլիսի ժամանակ ներկայացրել է արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացված աշխատանքները: Նա տեղեկացրեց՝ Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող վերլուծական աշխատանքների ընթացքում արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցներ, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ:

Հայաստանում ԱԱԾ-ն բացահայտել է նախկին բարձրաստիճան զինվորականի կողմից հակառակորդի համար փաստեր հավաքագրելու դեպք: «Տվյալ բարձրաստիճան զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է տարաբնույթ, այդ թվում նաև՝ գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին»,- նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալը:

Ըստ Աբազյանի՝ մեկ այլ դեպքով էլ օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի և այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքում էլ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ԱԱԾ տնօրենի տեղակալն անդրադարձավ նաև պատերազմական գործողությունների առաջին օրերին զինծառայողների շրջանում կեղծ լուրեր տարածելու դեպքին: «Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ։ Տվյալ անձը ձերբակալվել է, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»,- ասաց ԱԱԾ փոխտնօրենը:

Աբազյանը նաև նշեց, որ ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Պաշտպանության նախարարի, ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի համատեղ հրամանների համաձայն՝ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրվել են 10-ից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբավորումների բացահայտումը Հայաստանի Հանրապետությունում։ Աբազյանը նաև ընդգծեց, որ այդ շրջանակներում նաև արձանագրվել և բացահայտնվել են զենք-զինամթերք Հայաստան տեղափոխելու մի շարք դեպքեր։

Հեղինակ`Նարե Ոսկանյան
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…