ԵՄ-ում մեկնաբանել են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Էրդողանի կոչը

Erdogan Macron

 Ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերն Էլ ավելի են Թուրքիային հեռացնում Եվրամիությունից: Այդ մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունեցող համաձայնագիրը նախատեսում Է ապրանքների ազատ փոխանակում: Թուրքիայի բոլոր պարտավորությունները պետք Է պահպանվեն: ԵՄ-ի անդամ երկրներից մեկի ապրանքները բոյկոտելու կոչերը հակասում են Թուրքիայի պարտավորությունների ոգուն եւ նրան Էլ ավելի են հեռացնում ԵՄ-ից»,-ասել Է նա:

Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերությունների հերթական սրումը տեղի Է ունեցել Փարիզի արվարձանում կատարված ողբերգության, որտեղ ծայրահեղականն սպանել Է դպրոցական ուսուցչին, եւ դրան հաջորդած ֆրանսիական իշխանությունների արձագանքի ֆոնին, որը Թուրքիայում բնութագրել են որպես մուսուլմանների դեմ ուղղված:

Հոկտեմբերի 16-ի երեկոյան ծայրահեղականը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել Է Փարիզից ոչ հեռու Կոնֆլան-Սենտ-Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում:

Սպանված տղամարդը պատմություն Էր դասավանդում, որն իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր Է անցկացրել եւ ցուցադրել Charlie Hebdo-ում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:Մեկնաբանելով Փարիզի արվարձանում տեղի ունեցած ողբերգությունը՝ Մակրոնը հայտարարել Է, որ Ֆրանսիայում չեն հրաժարվի նման ծաղրանկարների հրապարակումից: Ֆրանսիայի ղեկավարը նաեւ արտահայտել Է Ֆրանսիայի մուսուլմանների խորհրդի հետ միասին կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության գաղափարը, որը թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել Է Ֆրանսիայում իսլամն օտարերկրյա ազդեցությունից զերծ պահելու եւ մզկիթների ֆինանսավորման աղբյուրներն ավելի խիստ վերահսկելու մտադրության մասին:Դրան ի պատասխան, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը պետք Է «բուժի իր հոգեկանը»: Ֆրանսիան Էրդողանի խոսքերից հետո Անկարայից իր դեսպանին հետ Է կանչել կոնսուլտացիաների համար: Ավելի ուշ Թուրքիայի նախագահը կրկին թշնամական ելույթներով Է հանդես եկել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հասցեին, ով, Էրդողանի կարծիքով, պետք Է «ստուգվի» բժիշկների մոտ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…