Իրանի կարմիր գիծը ժողովրդի անվտանգությունն է. Իրանի բանակի հրամանատար

Iran

Իրանի սահմաններին մինչև այսօր որևէ վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնել է Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին՝ այցելելով Խոդաֆարինի շրջան և Արաքս գետի առափնյա հատվածներ: Այս մասին տեղեկացնում է  Irna գործակալությունը:

«Մենք ծառայություն ենք իրականացնում այնտեղ: Ամբողջությամբ հետևում ենք նաև սահմանից այն կողմ տեղի ունեցող զարգացումներին: Ուժերն արդեն տեղակայվել են, սակայն եթե պետք է լինի՝ կամրապնդենք»,- հայտնել է Հեյդարին:

Իրանցի հրամանատարը շեշտել է, որ իր ժողովրդի անվտանգությունն Իրանի զինված ուժերի կարմիր գիծն է, իսկ մյուս կարմիր գիծը այն է, որ Իրանը չի հանդուրժելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…