ԱՄՆ նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ կեղծիքներ են եղել ընտրական գործընթացում և որ նա պատրաստ է դիմել ԱՄՆ Գերագույն դատարան

Trump
ԱՄՆ նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ կեղծիքներ են եղել ընտրական գործընթացում և որ նա պատրաստ է դիմել ԱՄՆ Գերագույն դատարան։
Նրա հիմնական մրցակից Բայդենը հայտարարում է, որ հավատացած է, որ հաղթելու ճանապարհին է՝ հիմնվելով որոշ կարևոր նահանգներում իր ստացած ձայների քանակի վրա։
Ամերիկյան տարբեր քաղաքներում ակցիաներ են տեղի ունենում, նաև անկարգություններ, ինչը շատ մտահոգիչ է։ Այս պահին, ըստ FoxNews֊ի տվյալների, Բայդենը ունի 238 ընտրիչների ձայն, իսկ գործող նախագահ Թրամփը՝ 213, սակայն ձայների հաշվարկը դեռ ընթացքի մեջ է։
ԱՄՆ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ է ընտրիչների 270 ձայն։ Կարծում եմ, ընտրական գործընթացի կողմերը պետք է պահպանեն ԱՄՆ սահմանադրությունը և ԱՄՆ ընտրական օրենսդրությունն ու իրենց կողմնակիցներին կոչ անեն դադարեցնել փողոցային ակցիաները՝ սպասելով ընտրության վերջնական արդյունքներին։
Էդմոն Մարուքյան

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story