Վերջին տվյալներով՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է 21 հայ զինծառայող․ Ռաֆայել Վարդանյան

21 zoncaraypgh

Այս պահին առկա տվյալների համաձայն՝ Ադրբեջանի կողմից գերեվարվել է ընդհանուր առմամբ 21 հայ զինծառայող։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացավ Քննչական կոմիտեի քրեագիտության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանից։

Ինչ վերաբերում է գերեվարված քաղաքացիական անձանց, նրանց վերաբերյալ տվյալները, ըստ Վարդանյանի, ճշգրտման փուլում են, կներկայացնեն ավելի ուշ․ «Այս տվյալները անընդհատ փոփոխվում են, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի եւ անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ուղարկվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հատուկ միջոց, եւ Ադրբեջանը տրամադրի հստակ տվյալներ նրանց վերաբերյալ, ինչպես նաեւ ապահովվեն մարդասիրական բոլոր նորմերը՝ նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Վարդանյանը։

Վերջինիս խոսքով՝ գերեվարված զինծառայողի վերաբերյալ համացանցում հայտնված ոչ մի դեպք չի վրպում վարույթն իրականացնող մարմնի «աչքից»․ «Քրեական գործը քննվում է ԱԱԾ-ի հետ համատեղ, եւ այն բոլոր տեսանյութերը, որ առկա են համացանցում, հասանելի են կամ մենք ստանում ենք տարբեր աղբյուրներից, զննվում են պատշաճ դատավարական ընթացակարգերի պայմաններում, միջոցներ են ձեռնարկվում նաեւ նրանց ընտանիիքի հետ կապ հաստատելու ուղղությամբ, նրանց մասնակցությամբ քննչական-դատավարական գործողություններ եւս իրականացվում  են»։

Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ դեպք է եղել, երբ «Ինստագրամ»-ում են տեղադրել խոշտանգված, նաեւ սպանված զինծառայողի լուսանկար, եւ այդ ուղղությամբ եւս քննություն են իրակնացրել, քննչական պահանջ ուղարկել միջազգային իրավապահ մարմիններին, որպեսզի պարզեն տվյալները եւ փոխանցեն իրենց․ «Տեսանյութերում կան տվյալներ, որ անձինք խոշտանգվել են, տուժող են ճանաչվել, բայց քանի որ թիվը անընդհատ փոփոխվում է, կամբողջացնենք, եւ երբ կունենանք հստակ արձագանք Ադրբեջանի կողմից, լրացուցիչ կհայտնենք»։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…