«Գյոռբագյոռ» բառի բացատրությունը. Վարդան Ոսկանյան

Vardan
 Շատերին թվում է, թե բարբառային հայերեն թյուրքական միջնորդությամբ մուտք գործած «գյոռբագյոռ» բառի ծագումն էլ թյուրքական է, բայց իրականում գործ ունենք նոր պարսկերեն ձևի հետ՝ گور به گور դասական արտասանությամբ [gōr ba gōr] (ժամանակակից արտասանությամբ [gur be gur]) բռց․՝ «գերեզմանից գերեզման», որը կազմված է گور [gōr] «գերեզման» բառից և به [ba] ուղղության նախադրությունից։
Ուշագրավ է, որ բարբառային հայերենում պարսկերենի այս նախդրով կազմված այլ ձևեր էլ կան «դարբեդար» < ժամանակակից նոր պարսկերեն در به در [dar be dar] բռց․՝ «դռնեդուռ, դռնից դուռ» և նաև հայերեն «երես» բառից Երևանում՝ «էրեսբերես» — «երես երեսի, դեմ դիմաց, առերես»։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story