Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք է սկսվել

Mehriban

 Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչումից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել:

«Ֆեյսբուքի» իր էջում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:

Ստորագրահավաքը տեղադրված է Change.org կայքում, որին կցված է նաև բաց նամակ` ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին:

«Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան` ժամանակակից ամենակոռումպացված, դաժան և ռեպրեսիվ ռեժիմներից մեկի ներկայացուցիչը, չպետք է մնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, որպես քաղաքական գործիչ, որը լիակատար պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների անթիվ խախտումների, պետական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականության խրախուսման և իրականացման, ինչպես նաև հայերի դեմ ադրբեջանական ղեկավարության կողմից իրականացված բազմաթիվ ռազմական հանցագործությունների համար»,- ասված է նամակում:

Բաց նամակի հեղինակները հիշեցրել են նաև Ադրբեջանի նախագահի կնոջ և Ադրբեջանի առաջին փոխնախագահի այն հայտարարությունները, թե ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միայն ռազմական ճանապարհով, իսկ 30 տարվա բանակցությունները անիմաստ են եղել:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ուղղված նամակում նշված է նաև Շուշիի ու Ստեփանակերտի հոգևոր, մշակութային օջախների, քաղաքացիական ենթակառուցվածքների Ադրբեջանի կողմից թիրախավորման մասին, որոնք հանգեցրել են ավերածությունների և մարդկային զոհերի:

Բաց նամակի տակ ստորագրել են կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, իսրայելցի կինոռեժիսոր Ամոս Գիտայը, մի շարք հեղինակավոր հասարակական և մշակութային գործիչներ, տարբեր կրթական հաստատությունների ղեկավարներ, պրոֆեսորներ:

Առցանց ստորագրահավաքին արդեն միացել է մոտ 23 հազար մարդ:

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…