Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել 25 միլիոն դրամ գրավի դիմաց

25 milion

 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանին ազատ արձակելու որոշում է կայացրել։

Սարգսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ նա ազատ է արձակվել երեկ՝ 25 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց։

Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք զինամթերքի, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար: Նրա վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը վերջերս ավարտվեց, եւ գործն ուղարկվեց դատարան։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, նախնական դատական նիստի ընթացքում քննարկելով Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը, հոկտեմբերի 19-ին որոշել էր կալանավորումը թողնել անփոփոխ, ինչն էլ պաշտպանները հետագայում բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Մեր զրույցում Կարեն Մեժլումյանն ասաց, որ իրենց բողոքը մասնակի է բավարարվել․ «Մենք որպես պահանջ ներկայացրել էինք կալանավորում խափանման միջոցի ընդհանրապես վերացում, կարող էր ընտրվել, օրինակ, ստորագրություն չհեռանալու մասին, դրա հետ մեկտեղ նշել էինք, որ գրավի թույլատրելիության հարցը քննարկի, այդ մասով բողոքը բավարարվել է»։ Պաշտպանական կողմը գրավի չափ էր առաջարկել 20 միլիոն դրամը, դատարանը, սակայն, բավարար է համարել 25 միլիոնը»։

Դատարանի որոշումը պաշտպանը դեռեւս չի ստացել, ուստի դրա հիմքերին ծանոթ չէ։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Նա հայտնաբերվել էր ավելի քան մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Չեխիայում, եւ տեղափոխվել Հայաստան, ինչից հետո դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ 

 

 

armtimes.com

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…