Իսրայելական բանակը օդային հարվածներ է հասցրել Սիրիային

f35

Սիրիական SANA պետական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է, հասցվել է նյութական վնաս: Al Arabiya-ն, սակայն, հայտնում է 10 զոհի մասին: Ըստ սիրիական  աղբյուրի՝ երկրի ՀՕՊ համակարգերը հարձակումը հետ մղելիս ոչնչացրել են իսրայելական մի քանի հրթիռ:

Իսրայելական բանակն էլ, ըստ Reuters ի, հայտարարել է, որ հարված է հասցրել և՛ սիրիական, և՛ Սիրիայում տեղակայված իրանական ուժերին, որոնք պայթուցիկ սարքեր են տեղադրել Ալֆա գծի երկայնքով՝ իսրայելական ուժերին հարվածելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գիշերը իսրայելական օդուժը թռիչք է իրականացրել մայրաքաղաք Դամասկոսի երկնքում, ինչը սիրիական կողմն անվանել է «իսրայելական ագրեսիա»:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…