Հաստատվել են նոյեմբերի 9-ի հայտարարության արդիականությունը և դրան այլընտրանք չլինելը. Լավրով

Lavrov

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով  ՌԴ պատվիրակության այցն Ադրբեջան:

«Լիովին հաստատվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության արդիականությունը և դրան այլընտրանք չլինելը: Դա մի համաձայնություն էր, որը կանգնեցրել է արյունահեղությունը՝ հիմք դրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի երկարատև կարգավորման համար: Ադրբեջանի նախագահն ընդգծել է եռակողմ հայտարարության բոլոր տարրերի հետևողական, բարեխիղճ իրագործման կարևորությունը: Քննարկել ենք նաև ուղղությունների մի ամբողջ շարք, որոնք կնպաստեն այդ ամենի իրագործմանը և որոնք մենք կիրականացնենք ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շահագրգռված ենք, որ միջազգային կազմակերպությունները, ՄԱԿ-ի կառույցները, Կարմիր խաչն ակտիվորեն կներգրավվեն հումանիտար խնդիրների լուծմանը: Նրանք պետք է համագործակցեն ռուս խաղաղապահների, հումանիտար արձագանքման կենտրոնի հետ: Ադրբեջանի նախագահը կոնկրետ առաջարկներ ուներ, թե ինչպես այդ աշխատանքը դարձնել առավել արդյունավետ»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…