Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Դամասկոսին

vs

 Իսրայելական բանակը օդային հարված է հասցրել Դամասկոսի նահանգի հարավին՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական բանակի համապատասխան հայտարարությանը:

Զինվորականների խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել երեքշաբթի գիշերը Գոլանի բարձունքներից: Սիրիական «Ալ-Վաթան» թերթն իր հերթին գրում է, որ ռմբակոծվել է Ալ-Կունեյտրա նահանգից հարավ գտնվող Մանեի բարձունքը:

Օդային հարվածի արդյունքում, սիրիական բանակի ներկայացուցիչների հաղորդմամբ, տարածքում գտնվող ենթակառուցվածքները նյութական վնաս են կրել: Արաբական հանրապետության հակաօդային պաշտպանությանը հաջողվել է մի քանի հրթիռ վերացնել:

Թել Ավիվի և Դամասկոսի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, պետությունները պատերազմում են միմյանց դեմ և հիմնականում, երկարատև տարածքային հակասություն ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի հարցում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1inlur.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…