Ղազախստանը բանակցում է Թուրքիայից Bayraktar ԱԹՍ-ներ գնելու համար

bayrktar

Ղազախստանը քննարկում է Թուրքիայից Bayraktar Tactical Block 2 (TB2) անօդաչու թռչող սարքեր (UAV) գնելու հնարավորությունը, հայտնում է ռուսական Avia.pro լրատվական կայքը:

Աղբյուրները Ria-ին հայտնել է, որ Նուրսուլթանը լրջորեն հետաքրքրված է TB2-ով` Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում մարտադաշտում իր հաջողության մասին հաղորդագրություններից հետո: Պարզ չէ, թե քանի հատ են ցանկանում ղազախները  գնել: Ներկայումս Ղազախստանի անօդաչուների պարկը բաղկացած է չինական արտադրության ԱԹՍ-ներից։

Անցյալ շաբաթ Ղազախստանից ժամանած ռազմական պատվիրակությունը մի քանի օր այցելել է Թուրքիայի անօդաչու ինքնաթիռների համակարգերի բազայի հրամանատարություն՝ դիտելու անօդաչու սարքերը:

Նշվում է, որ TB2-ն արտահանվել է մի քանի երկրներ, ներառյալ նախկին ԽՍՀՄ երկրներ Ադրբեջան և Ուկրաինա: Հինգշաբթի օրը Ուկրաինան հայտարարեց Bayraktar-ի ևս 5 անօդաչու թռչող սարք ձեռք բերելու մտադրության մասին:

 

panorama.am

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…