ՀՀ ՔԿ-ն հյուրընկալել է պատերազմական հանցագործությունների, արգելված զենքի միջազգային փորձագետների

Nasbagetber

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և քրեագիտական վարչությունում նոյեմբերի 30-ին հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների գծով միջազգային փորձագետ, ֆրանսահայ քրեագետ Էլիզ Պողոսյանի և արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետ Ժան Լյուկ Մեսաժեի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված և վարվող  ագրեսիվ պատերազմի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքների կատարման, արգելված զինատեսակների կիրառման, ինչպես նաև նշված դեպքերի առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեծածավալ փորձաքննությունների նշանակման և իրականացման վերաբերյալ հարցեր:

Քննարկումների առարկա են դարձվել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող մի շարք արարքների, մասնավորապես՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների կողմից գերեվարված հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ դաժան, անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու, ռազմական գործողություններում վարձկաններ օգտագործելու վերաբերյալ դեպքերը:

Հանդիպումների ընթացքում երկուստեք պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա աշխատանքային համագործակցությունը շարունակելու ուղղությամբ։

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…