Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը

Fransia

 Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Ֆրանսիայի կառավարությունը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով խմբաքանակի մի մասը, մասնավորապես՝ ձեռնոցներ, դիմակներ, թթվածին արտադրող, ինչպես նաև թթվածնային թողունակության սարքավորումներ, պաշտպանիչ հակահամաճարակային արտահագուստ, շնչառական սարքավորումներ, հատկացվել է Երևանի քաղաքապետարանին:

Թթվածին արտադրող և թթվածնային թողունակության սարքավորումները կտրամադրվեն «Երևանի քաղաքապետարանի սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ին, իսկ մյուս պարագաները՝ քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններին:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…