Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դրանից հետո նրանից գումար ու ոսկյա զարդեր շորթելու մասին, վրեժխնդիր լինելու նպատակով, պլանավորել է.

Vrej

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են 19-ամյա երիտասարդի սպանության մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 45-ամյա բնակիչը, տեղեկանալով  ընկերոջ որդու կողմից իր՝ 2005թ. ծնված դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու և դրանից հետո նրանից գումար ու ոսկյա զարդեր շորթելու մասին, վրեժխնդիր լինելու նպատակով,  պլանավորել է վերջինիս սպանությունը, որի իրագործման համար, սպանության դեպքից օրեր առաջ, դեռևս չպարզված հանգամանքներում և անձից, ձեռք է բերել  «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացան և պահել  իր տանը:

Այնուհետև, գումարային հարցի շուրջ հանդիպելու պատրվակով, 2020թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:54-ին, տղամարդը գնացել է ընկերոջ տուն և երիտասարդի հետ, իր ավտոմեքենայով, գնացել Տանձուտ գյուղ: Հասնելով նշված գյուղի տարածք՝ տղամարդն ավտոմեքենայի բեռնախցիկից  վերցրել է որսորդական հրացանը և երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 3 անգամ կրակել վերջինիս որովայնի, կրծքավանդակի ձախ հատվածի և գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային մարմնական վնասվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել  է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են  որսորդական հրացանի փամփուշտի բաղկացուցիչ մաս կազմող թասակի նման առարկա, թասակ՝ իր կապարագլխիկով, մետաղական գնդակ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վերցվել են փորձանմուշներ, առգրավվել դեպքի պահին տուժածի հագին եղած հագուստները, ենթարկվել զննության, հարցաքննվել են վկաներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մեղադրյալի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ընթացքում նա ներկայացրել է որպես հանցագործության գործիք հանդիսացած «ՏՕԶ-63» մոդելի, 16մմ տրամաչափի որսորդական հրացանը՝ լիցքավորված 3 փամփուշտների և հրացանի մեջ գտնվող մեկ կրակված փամփուշտի հետ միասին:

Բացի այդ, պարզվել է, որ վերոնշյալ երիտասարդը 2020թ. մարտի սկզբներին սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել նույն գյուղի՝ 16 տարին չլրացած բնակչուհու նկատմամբ,  տեսագրել և այն հրապարակելու սպառնալիքով աղջնակից պահանջել  ու ստացել է գումար,  ոսկյա վզնոց՝ իր կախազարդով:

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթումը) 1-ին մասի հատկանիշներով, և որոշում կայացվել՝ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործին միացնելու մասին:

Նախաքննությանը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…