Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա հարձակված 2 թուրքի դեմ քրգործ է հարուցվել

fransiaium

Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել՝ գրում է Ermenihaber-ը։ 

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր 45 և 21 տարեկան թուրքերի՝ Արդեշի շրջանից։ Վերջիններս հայր և որդի են։ Դատարանը նրանց ազատ է արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ չեն լքի Ֆրանսիայի տարածքը։ 

Դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 45-ամյա տղամարդը վնաս է հասցրել 2, իսկ 21-ամյա երիտասարդը՝ 3 հայ ցուցարարի։ 

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտելու համար ֆրանսահայերն ի նշան բողոքի փակել էին ֆրանսիական A7 ավտոմայրուղին։ Թուրք սադրիչները բախում էին հրահրել, ինչի հետևանքով մոտ մեկ տասնյակ հայ վիրավորվել էր։ Թուրքերից մեկը մուրճով հարվածել էր մեր հայրենակիցներից մեկի գլխին, վերջինս ծանր վիրավորվել էր։ 21-ամյա սադրիչը երեք խաղաղ ցուցարարներին մուրճով հարվածողներից է։

Հեղինակ`Մարի Կոստանյան
1lurer.am

Related Posts

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը աճուրդում վաճառվել է գրեթե 3 միլիոն եվրոյով

Ռուբենսի՝ չորս դար անհետ կորած գլուխգործոցը Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել է 2,94 միլիոն եվրոյով։ «Քրիստոսը խաչի վրա» կտավը, որը 17-րդ դարի սկզբին հայտնի եվրոպացի բարոկկո վարպետ Պիտեր Պաուլ Ռուբենսի վրձնի…

Հայտնաբերվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ

Հայտնաբերվել և նկարագրվել է անհետացած հսկա արջի նոր տեսակ՝ Բորիսյակի ուրականը, որը բնակվել է Ռուսաստանում մոտավորապես 5-6 միլիոն տարի առաջ, РИА Новости-ին ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Բորիսյակի անվան պալեոնտոլոգիական…