Պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակից անձանց ուսանող զավակների ուսման վարձերը կփոխհատուցվեն

k

Կառավարությունը պատրաստում է որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների ու պատերազմին մասնակից անձանց ուսանող զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսաման վարձերը փոխհատուցվելու են: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ գործադիրի արդեն հաջորդ նիստին դե յուրե այդ որոշումը կընդունվի: 

 

Նիկոլ Փաշինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին դիմելով, ընդգծեց, որ այս ընթացքում ուսման վարձի հետ կապված խնդիր չպետք է առաջանա:

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…