Հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով արշավին միացել են աշխարհահռչակ հայերը

haytniner

Հոլիվուդյան աստղերը միացել են հայ ռազմագերիների դեմ խոշտանգումները դադարեցնելու և նրանց ազատ արձակելու պահանջով արշավին:  Աշխարհահռչակ երգչուհի Շերը, հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, նշանավոր ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական հարթակներում պատմում են ադրբեջանական գերության մեջ գտնվող տասնյակ հայերի դեմ իրականացվող անթույլատրելի վերաբերմունքի մասին, հորդորում աշխարհի առաջնորդներին պատասխանել Ադրբեջանի ագրեսիվ քայլերին: 

Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում գերեվարված էթնիկ հայերի նկատմամբ ադրբեջանական ուժերի անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգել է նաև Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։ Հեղինակավոր կառույցը հատուկ զեկույցում փաստել է, որ համացանցում հայտնված տեսանյութերում «ադրբեջանցիները ապտակում, հարվածում, սուր առարկայով ծակում, գետնով քարշ տալիս, ծնկի են բերում հայ ռազմագերիներին, ակնհայտորեն նպատակ ունենալով նվաստացնել նրանց»։

 

auroranews.am

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…