2020թ․ Թուրքիայից ավելի քան 419 հազ․ սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր

paxstakan

Թուրքիայի ներքին գործերի փոխնախարար և մամուլի խոսնակ Իսմայիլ Չաթաքլըն տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։ 

Նրա փոխանցմամբ՝ այս պահին Թուրքիայում գրանցված սիրիացիների թիվը 3 մլն 638․288 է։ 

Չաթաքլը նաև հայտնել է, որ մինչև այսօր 419․040 սիրիացի փախստական է վերադարձել իր երկիր։

Թուրքիայի իշխանությունները 2020թ․ փետրվարի 27-ին որոշում էին ընդունել չկանգնեցնել ծովային և ցամաքային ճանապարհով սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա: Թուրքիայի նախագահի այդ որոշումից հետո շուրջ 3 ամսվա ընթացքում 402․011 սիրիացի փախստական էր վերադարձել իր երկիր, իսկ մայիսի սկզբի դրությամբ Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թիվը կազմում էր  3 մլն 580․263։ 

Եթե համեմատենք այս ամսվա տվյալները մայիսին հրապարակված տվյալների հետ, ապա կարող ենք նշել, որ Սիրիա վերադարձած փախստականների թիվն ավելի քիչ է եղել (մայիս-դեկտեմբեր, ընդհ․՝ 17.029), քան մինչև մայիսն ընկած ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է Թուրքիայում գրանցված սիրիացի փախստականների թվին, ապա մայիսից հետո այդ ցուցանիշն ավելացել է 58․025-ով։ 

Նշենք, որ Թուրքիայի միգրացիայի վերահսկման վարչության տվյալներով՝ Թուրքիայում սիրիացիները ամենից շատ բնակվում են Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում։ 

 

ermenihaber.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…