Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ.

Krakel en

 Երևան քաղաքի Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ հնչած կրակոցներից 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ  ժամը 16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել։ Քիչ անց ահազանգ է եղել նաև հիվանդանոցից: Հայտնել են, որ 1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն»,- նշեց Ջանոյանը: Նա հավելեց, որ դեպքի վայր են մեկնել օպերատիվ-քննչական խմբեր, տեղում հայտնաբերվել են կրակված պարկուճներ: Դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…