Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը.

usanoghner

Պետությունը կփոխհատուցի ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների ուսման վարձը.

✅ որոնք մասնակցել են մարտական գործողություններին,
✅ ում օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող կամ խնամակալ) մասնակցել է մարտական գործողություններին,
✅ ում ամուսինը մասնակցել է ռազմական գործողություններին։

📍 Շահառուները կստանան 2020-21թթ ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100 % փոխհատուցում։ Եթե շահառու ուսանողը մասնակի կամ ամբողջությամբ արդեն վճարել են վարձը, ապա դա կհամարվի երկրորդ կիսամյակի վարձի վճարում, իսկ ուսումնառությունն ավարտելու դեպքում՝ վճարված գումարն ուսանողը հետ կստանա։

📍 Շահառուն փոխհատուցում ստանալու համար ուսումնական հաստատություն պետք է ներկայացնի՝
— դիմում
— մարտական գործողություններին մասնակից լինելու վերաբերյալ տեղեկանք կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշում
— անհրաժեշտության դեպքում՝ ամուսնության կամ ծննդյան վկայական։

ℹ Միջոցառումից կարող են օգտվել միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները։

#ArmGov

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…