Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհում վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկման մասին

Gutyeresh

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նախազգուշացրել է, որ աշխարհի երկրները կարող են բախվել վերջին 80 տարվա ընթացքում ամենաուժեղ տնտեսական անկմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Գուտերեշն այս մասին ասել է Նոբելյան մրցանակի համաժողովի նիստում:

«Կորոնավիրուսային համաճարակի սոցիալական և տնտեսական հետեւանքները հսկայական են, եւ դրանք շարունակում են ուժեղանալ։ Ոչ մի պատվաստանյութ չի կարող շտկել վնասը, որն արդեն հասցվել է ։ Մենք կանգնած ենք ութ տասնամյակների ընթացքում խոշորագույն գլոբալ  ռեցեսիայի առջև», — ասել է Գուտերեշը:

Նրա խոսքով ՝ այժմ մոլորակի վրա աճում է ծայրահեղ աղքատությունը, սովի վտանգ կա:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ երկրները չեն կարողացել միավորվել կորոնավիրուսի նետած մարտահրավերի դեմ:

«Համաճարակը ճգնաժամ է, որը ոչ մի այլ բանի նման չէ: Նրա օրոք աշխարհը բախվում է ընդհանուր թշնամու հետ ։ Ցավոք, երկրների կառավարությունները համատեղ պատասխան չձեռնարկեցին այդ գլոբալ սպառնալիքին», — կարծում է ՄԱԿ-ի ղեկավարը։

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…