Իրանին ուղղված հզոր «մեսիջ». սաուդյան կործանիչները Մերձավոր Արևելքում ուղեկցում են ամերիկյան B-52 ռմբակոծիչներին

sparnum en

 Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սաուդյան կործանիչները ուղեկցել են թագավորության օդային տարածքով անցնող B-52 ամերիկյան ռմբակոծիչներին, գրում է Al Masdar News-ը՝ նկատելով, որ սա Իրանի հետ տարածաշրջանայաին լարվածության ֆոնին՝ Թեհրանին ուղղված հզոր «մեսիջ» է: 

Պաշտպանության նախարարության պաշտոնական էջը Twitter-ում սաուդյան կործանիչների թռիչքից տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ԱՄՆ ՌՕՈՒ-ի երկու ռազմավարական ռմբակոծիչներ ամերիկյան ռազմակայանից ժամանել են Մերձավոր Արևելք։ 

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունն իր տարածած հաղորդագրության մեջ հաստատել է, որ երկու ռմբակոծիչներ վերջին երկու ամսվա ընթացքում իրենց պատասխանատվության գոտում թռչել են «տարածաշրջանային գործընկերների» ինքնաթիռների ուղեկցությամբ: 

Այդ կապակցությամբ The New York Times թերթը մեջբերել է Պենտագոնի պաշտոնատար անձանց խոսքերն այն մասին, որ երկու ռմբակոծիչները, որոնք կարող էին միջուկային ռումբեր կրել, հինգշաբթի լքել են Լուիզիանայի Բարքսդեյլ ավիաբազան և Մերձավոր Արևելքում առաքելություն են իրականացրել, իսկ հետո վերադարձել են իրենց բազա: 

Աղբյուրները պնդել են, որ «առաքելությունը տևել է 36 ժամ, որոնց ընթացքում երկու ռմբակոծիչներն անցել են Ատլանտյան օվկիանոսն ու Եվրոպան, այնուհետև անցել են Արաբական թերակղզու և Պարսից ծոցի վրայով, որտեղ շրջապտույտ են կատարել Կատարի մերձակայքում՝ Իրանի ափերից անվտանգ հեռավորություն պահպանելով»։ 

Պաշտոնական անձանց խոսքով՝ «առաքելությունը հստակ հաղորդագրություն էր Իրանին, որպեսզի վերջինս զերծ մնա ԱՄՆ-ի և տարածաշրջանում կոալիցիոն ուժերի դեմ ցանկացած ագրեսիվ գործողություններից»։

auroranews.am

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…