Նախկին նախարար Վարդան Այվազյանը չի կալանավորվի․ դատարանը մերժեց ԱԱԾ միջնորդությունը

Ayvazyan

Բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը չի կալանավորվի։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադեւոսյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց որոշումը՝ մերժելով նրան կալանավորելու մասին Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։

Այս մասին հայտնում է նրա պաշտպան Միհրան Պողոսյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին Այվազյանը ձերբակալվել էր իշխանության յուրացման փորձ կազմակերպելու կասկածանքով, որից հետո նրան մեղադրանք էր առաջադրվել, եւ կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան։ Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, երբ պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո մի խումբ մարդիկ ներխուժել էին Կառավարության, Ազգային ժողովի շենքեր, նաեւ՝ Կառավարական առանձնատուն։

Ձերբակալումից կարճ ժամանակ անց Միհրան Պողոսյանը բողոք էր ներկայացրել ձերբակալման որոշման դեմ։ Դատարանը, միաժամանակ քննելով այդ բողոքը, որոշեց բավարարել այն․ Այվազյանի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ։

 

armtimes.com

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story