Հնդկաստան-Չինաստան սահմանային լարվածությունը պահպանվում է

Hndkastan Chinastan

Հնդկաստանի պաշտպանության նախարարը լիազորել է ավելացնել զենք-զինամթերքի պաշարները սահմանային Լադախում, որոնք անհրաժեշտ կլինեն 15-օրյա մարտական գործողությունների համար: Գրում է Times of India թերթը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

«Արևելյան Լադախում Չինաստանի հետ ռազմական առճակատման պայմաններում հնդկական բանակին թույլատրվեց զենք-զինամթերքի պաշարները հասցնել 15-I մակարդակի, ինչը նախատեսում է 15 օրվա ընթացքում ինտենսիվ ռազմական գործողությունների անցկացում երկու ճակատներում՝ Չինաստանի և Պակիստանի դեմ: Զենքերը ձեռք են բերվելու օտարերկրյա և հնդիկ արտադրողներից»,- ասում են աղբյուրները:

Ըստ աղբյուրների՝ հնդկական բանակն արդեն ձեռք է բերել մեծ թվով հրթիռներ ու արկեր տանկերի ու հրետանու համար: Գնումների համար հատկացվել է 500 միլիարդ ռուպի (մոտ 67,8 միլիոն դոլար):

Հնդկաստանի և Չինաստանի սահմանային Լադախ շրջանում իրավիճակը վատթարացավ հունիսին երկու երկրների ռազմական անձնակազմի բախումներից հետո: Հնդկական կողմն ունեցավ 20 զինծառայողի կորուստ, Չինաստանը զոհերի մասին տեղեկություն չի հայտնել, բայց տարբեր աղբյուրներ գրում են մինչև 35 զոհի մասին: Բախումներից հետո Դելին և Պեկինը մեծացրին իրենց զորքերի թվաքանակը տարածաշրջանում: Այժմ Լադախում կա 50 հազար հնդկական և մոտավորապես նույնքան էլ  չինական զորք:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
1lurer.am

Related Posts

«Փինք Արմենիա» կազմակերպության իրավաբանը խոսել է Հայաստանում ԼԳԲՏՔ անձանց հանդեպ վատ վերաբերմունքի մասին

«Փինք Արմենիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության իրավաբան և անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում շարունակվում են ԼԳԲՏՔ անձանց նկատմամբ հետապնդման, սպառնալիքների և բռնության դեպքերը, որոնց…

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16:00 Ավան՝ Քուչակ թաղամաս մասնակի և հարակից ոչ…

Other Story