Հակոբ Արշակյանը հանդիպել է Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավարի հետ. hetq

razm

Բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր՝ դեկտեմբերի 14-ին,  աշխատանքային հանդիպում է ունեցել Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևի հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակներում: 

ԲՏԱ նախարարության հասարակության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝  հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցության հնարավորություններն ու առաջարկները մի շարք կարևոր ուղղություններով՝ ռազմարդյունաբերության զարգացման, գործարանների վերազինման ծրագրերի իրականացման և ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համագործակցությունը նոր հարթություն տեղափոխելու շուրջ:

Հանդիպման ընթացքում նախարարը, ըստ հաղորդագրության, շնորհակալություն է հայտնել սեպտեմբերի 27-ից ադրբեջանա-թուրքական ուժերի սանձազերծած պատերազմի ողջ ընթացքում ՌԴ-ի կողմից ցուցաբերված աջակցության համար, մատնանշել ՌԴ-ի հետ պատմականորեն ձևավորված և ամրապնդված ռազմավարական դաշնակցային հարաբերություններն ու սերտ համագործակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները ռազմարդյունաբերական ոլորտում համատեղ զարգացման ծրագրերի իրականացման hամար:

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար, Դմիտրի Շուգաևը շնորհակալություն է հայտնել համագործակցության առաջարկների համար, տեղեկացրել, որ Դաշնային ծառայությունը ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանում կազմակերպվող «ԱրմՀայԹեք» սպառազինության և պաշտպանական միջոցների միջազգային ցուցահանդեսին, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդ տարի ևս ակտիվ մասնակցություն ունենալու միջոցառմանը:

hetq.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…