Մարտակերտում ավելի քան 400 բնակարան է վերակառուցվում

Tner

Շրջկենտրոն Մարտակերտում և հարակից գյուղերում վերակառուցվում է ավելի քան 400 բնակարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը՝ հավելելով, որ վերակառուցվում են ինչպես պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենք-շինություններ, այնպես էլ՝  անբնակ այն տները, որոնց սեփականատերերը տարիներ շարունակ փաստացի չեն բնակվում այնտեղ:

«Շինանյութերի (տանիքի թիթեղ, փայտանյութ, ապակի և այլն) տրամադրման հարցում աջակցություն են ցուցաբերել Արցախի կառավարությունը, ռուսական կողմը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բնակարան կորցրած մարտակերտցիներին ժամանակավորապես տեղավորել ենք կառավարության փոխհատուցման ծրագրով վարձակալված կացարաններում»,-մանրամասնեց շրջվարչակազմի ղեկավարը: Նրա խոսքով, Մարտակերտն այժմ 90 տոկոսով ապահովված է էլեկտրամատակարարմամբ, ջրամատակարարմամբ ու գազամատակարարմամբ, իսկ համացանցն առայժմ հասանելի է որոշ հիմնարկ-ձեռնարկություններում: 

«Ժամանակ առ ժամանակ էլեկտրամատակարարման անջատումներ ենք ունենում, սակայն Հայաստանից դեպի Արցախ եկող էլեկտրականության  գծի միացումից հետո կկարգավորվի»,-մանրամասնեց Բախշիյանը:

Մարտակերտի վարչակազմի ղեկավարի հաղորդմամբ՝ շրջանում գործում են գրեթե բոլոր դպրոցները՝ բացառությամբ մեկ կրթօջախի, որը ժամանակավորապես փակվել է կորոնավիրուսի պատճառով:

Վան Նովիկով

Related Posts

Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին

Բաքվում Ադրբեջանի ռազմական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարների դատավճիռները, որոնք գերի են վերցվել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղը գրավելու գործողության ժամանակ։ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը…

Գորիսում նռնակի պայթյունի դեպքով գործ է հարուցվել. ՔԿ

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարորդի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ–ից NEWS.am–ին հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանությունը) (2 դրվագ), 44-155-րդ…