Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտի բնակիչներին

ognutyun

Ռուս խաղաղապահ զորամիավորման զինծառայողներն առաջին անհրաժեշտության պարագաներով ու սննդամթերքով հումանիտար օգնություն են տրամադրել Մարտակերտ քաղաքին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Հումանիտար օգնությունը տրամադրվել է տուն վերադարձած մարդկանց և կարիք ունեցողներին: Օգնություն ստացել է ավելի քան հարյուր ընտանիք:  

Ռուս խաղաղապահների աջակցությամբ ռազմական գործողություններից տուժած շրջաններում շարունակվում են ենթակառուցվածքների վերականգնողական աշխատանքները:

Մասնավորապես, Շուշիի արևմտյան շրջանում էլեկտրասնուցման գծերի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են: Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 24 բնակավայրում, որոնցում շուրջ 10 000 մարդ է բնակվում:

Ստեփանակերտում ու Մարտակերտում ռազմական բժիշկները շարունակում են բուժօգնություն ցուցաբերել բնակչությանը: Մինչ այժմ բուժօգնություն է ցուցաբերվել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: 

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…