ԱՄՆ պետդեպը կարծում է, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում ապակայունացման ռիսկ է պարունակում

pet dep

Ամերիկյան իշխանությունները կարծում են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը սպառնում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, նման հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմական և քաղաքական հարցերով օգնական Քլարկ Կուպերը:

«Նման դեպքերում Ռուսաստանի ներկայությունը սպառնում է ապակայունացմանը», — ասել է նա ՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է «(Վաշինգտոնը) հակազդի Ռուսաստանի ազդեցությանը» տարածաշրջանում:

«Դա, իհարկե, մարտահրավեր է ներգրավված բոլոր կողմերի և պետությունների համար»,-ասել է Կուպերը:

Նրա խոսքով՝ այդ պատճառով ԱՄՆ-ը հատուկ ուշադրություն է դարձնում հումանիտար իրավիճակին, որի մասին նոյեմբերին մասամբ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Related Posts

Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր է առաջացնում

ՄԱՐԻԱՄ ԽՈՒԴՈՅԱՆԻ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՆԿՅՈՒՆԸ․ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐ և ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐ։ Հետևեք հաջորդիվ՝ անկախ և հայամետ դիտարկումների համար։ Հեղինակ՝ Մարիամ Խուդոյան       Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը ևս մեկ անգամ լուրջ հարցեր…

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…