Սյունեցիները բողոքի ակցիա են իրականացնում՝ անվտանգության երաշխիքներ պահանջելով

Syuniq

Սյունիքի մարզի բնակիչներն այսօր փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը: Սյունեցիները իշխանությունից անվտանգության երաշխիքներ են պահանջում: 

Ակցիայի մասնակիցներից մեկը նշում էր, որ այսօր Սյունիքը՝ Հայաստանի ողնաշարը, վտանգված է, և պետք է բոլորը մեկ մարդու նման հավաքվեն ու միանան ակցիային:

«Ամեն օր հեռուստացույցով լսում ենք, որ խոսքը չի վերաբերում ՀՀ պետական սահմաններին, բայց մինչ օրս պատասխան չենք ստացել, թե որն է Սյունիքի պետական սահմանը»,- ասաց ակցիայի մասնակիցը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուս սահմանապահներ:

Նշենք՝ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը «Լուրեր»-ին ներկայացրել էր Սյունիքում ստեղծված վիճակը:

Նրա խոսքով՝ երեկ ՊՆ կողմից հրաման է տրվել մեր զինվորականներին, որ մինչև այսօր՝ ժամը 17:00-ը, հայկական կողմը պետք է զիջի մեր զբաղեցրած դիրքերը:

 

1lurer.am

Related Posts

Ամենայն հայոց կաթողիկոսը չի եկել նոր խորհրդարանի նիստին․ նրան չեն հրավիրել

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձևավորված Հայաստանի նոր ընտրված Ազգային ժողովի առաջին նիստը, որը սկսվել է օգոստոսի 2-ին, անցնում է առանց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցության։ Հիշեցնենք,…

«Որտե՞ղ է Հայոց հայրապետը».Նարեկ Կարապետյանի հարցը՝ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը դահլիճից հարց ուղղեց նախագահին՝ «Որտե՞ղ է Հայոց հայրապետը»։ Նրան հետևեցին խմբակցության մյուս պատգամավորները՝ նույն հարցը հնչեցնելով։ ԱԺ առաջին…